Հասարակական

Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել`ի աջակցություն Հայաստանի և Արցախի

2 րոպեի ընթերցում

Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել`ի աջակցություն Հայաստանի և Արցախի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:

Նա հայտնեց, որ երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք» «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Գասպարյանի խոսքով` երթի մասնակիցները պահանջել են նաև ճանաչել Արցախի անկախությունը:

«Բացի դրանից, ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները:

Հատուկ ուզում եմ ընդգծել «Կանաչներ» կուսակցության պատվավոր նախագահ Ուելի Լոյենբերգերի ներդրումը այս ամենում, ով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից ջանք ու եռանդ չի խնայել մեզ աջակցելու հարցում»,- եզրափակեց Գասպարյանը:

Երթը կազմակերպվել է հայ-շվեյցարական միության կողմից, որին միացել էին բոլոր հայկական ասոցիացաները:

Ավելի վաղ, Ժնևի քաղաքային խորհուրդնընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ: Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք:Շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հորդորելեն վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանն առաջնորդող Ալիևների կլանի ունեցվածքի սառեցման հարցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում