Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը Արցախի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր նամակում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում գրել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն, որը նա հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես արդեն երկար տարիներ հետևում եմ Արցախի հակամարտությանը և շարունակելու եմ դա անել այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը և չտարվեն նպատակաուղղված բանակցություններ: Ինքնորոշման սկզբունքը տվյալ դեպքում վճռորոշ է, որովհետև դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, ինչպես նաև նրա անկախությունը և ապրելակերպը պահպանելու միակ միջոց»,- իր նամակում նշել է Ալմարգոն:

ԱՊԿ գլխավոր քարտուղարին խիստ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը` ագրեսիայի միակողմանի մրցավազք է դարձրել:

«Մենք վերահաստատում ենք մեր կոչը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, որոնք զինված հակամարտությունների կարգավորման միջազգային նորմերի կոպիտ խախտում են: Դա ինքնին բանակցային գործընթացի սկզբունքների կոպիտ խախտում է: Խաղաղությունն ու կայունությունը Արցախում և Կովկասում մեր ընդհանուր շահերն են, ուստի մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք հանգեցնում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախում հայերի ինքնորոշման սկզբունքի բացարձակ հարգմանը»,- գրել է Ալմարգոն:

Հայերեն English Русский

Իրականացվել են Մարտունի գետի հունի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքներ

G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը. Անտոնիու Կոշտա

ՍԱՏՄ-ն հերքել է Հայաստանից Ուկրաինա արտահանված բեռի վերադարձի մասին լուրերը

Սևանա լիճը շարունակում է բարձրանալ աննախադեպ տեմպերով. նախարար

Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Թոմ Բերենդսենին

COP17-ի նախապատրաստական աշխատանքները «Մերիդիան»-ում ակտիվ փուլում են

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարարին

Դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ

Վանաձորում երեխան ընկել է գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ