ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-ԻվԼեԴրիանը հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի անում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարԺան-ԻվԼեԴրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որում այն աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ էթնիկ հայերի:
«Այս հարցում չի կարող լինել ռազմական հաղթանակ, այսպիսով հրադադարը պետք է իրականացվի: Այն, ինչ մենք այսօր կարող ենք տեսնել, այն է, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասակար է»,-ասել է նա: