Մադոննան եւ Ռիհաննան տեղ են գտել ԱՄՆ-ի ամենահարուստ կին ձեռնարկատերերի ցուցակում
1 րոպեի ընթերցում
![Մադոննան եւ Ռիհաննան տեղ են գտել ԱՄՆ-ի ամենահարուստ կին ձեռնարկատերերի ցուցակում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031697.jpg)
Ռիհաննան զբաղեցրել Է 33-րդ տեղը, նրա վաստակը տարվա ընթացքում կազմել Է 600 մլն դոլար՝ սեփական մակնիշների կոսմետիկայի եւ ներքնազգեստի վաճառքների հաշվին, իսկ բարեգործական հիմնադրամը, որը նա հիմնել Է, 22,5 մլն դոլար Է հավաքել COVID-19-ի դեմ պայքարելու համար:
Մադոննան 550 միլիոն դոլար եկամուտով հայտնվել Է 40-րդ հորիզոնականում, իսկ Սելին Դիոնը՝ 51-րդում (455 մլն դոլար), Բեյոնսեն 55-րդ դիրքում Է (420 մլն դոլար), Բարբարա Սթրեյնզանդը՝ 56-րդում (400 մլն դոլար):
Վարկանիշում ամենաերիտասարդը Քայլի Ջեններն Է (23 տարեկան), իսկ ամենատարեցը՝ Էլիս Շվարցը (94 տարեկան), որն զբաղվում Է կենսատեխնոլոգիաներով:
Առաջին հորիզոնականում երրորդ տարին անընդմեջ Դիանա Հենդրիքսն Է՝ ABC Supply ընկերության (տանիքի հետ կապված շինանյութերի արտադրություն եւ վաճառք) համահիմնադիրը:
Կանանց մեծ մասը, որոնք տեղ են գտել ցուցակում (100-ից 45-ը), ապրում են Կալիֆոռնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: