ՀՕՊ զորքերի պետի տեղակալը ներկայացրեց փաստեր՝ մարտերում Թուրքիայի F-16 -երի ներգրավվածության մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողություններում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչների ներգրավվածության մասին վկայում են մի շարք փաստեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերիպետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը՝ ներկայացնելով այդ փաստերը:

Նա նախ հիշեցրեց, որ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվել են դեռ հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին: «Եվ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել, ակտիվ ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել ՀՀ և Արցախի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդակայանում»,-ասաց Մովսեսյանը:

Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել էր Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, դրանց անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ: Մովսեսյանը նշեց, որ վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով:

«Սեպտեմբերի 23-ին ժամը 16:00-ին հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են իրականացրել Վրաստանի տարածքով՝ վերատեղակայվելու համար իրենց հիմնական բազավորման օդակայան: Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների առաջին օրից Թուրքիայի F-16 ինքնաթիռները ակտիվորեն ներգրավված են եղել օդից խնդիրների կատարմանը՝ այն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը»,-ասաց Մովսեսյանը:

Թուրքիայի F-16 -երի՝ մարտական գործողություններում ներգրավվածության մասին խոսում են մի շարք փաստեր: Հակաօդային պաշտպանության զորքերիպետի տեղակալը ներկայացրեց դրանցից մի քանիսը: «Սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկի և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային տարածքը՝ մինչև 6կմ խորությամբ»,-ասաց նա:

Մովսեսյանը հիշեցրեց նաև, որ սեպտեմբերի 29-ին ժամը 12:16-ի սահմաններում Մինգեչաուրի ջրամբարի շրջանում հերթապահություն իրականացվող F-16 ինքնաթիռների զույգը՝ հայտնաբերելով ՀՀ խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման և սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա խոցել է հայկական կողմի ՍՈՒ-25 ինքնաթիռը: Դրանից հետո ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես է եկել հայտարարություններով, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի և մարտական գործողություններում ներգրավում է նաև ավիացիան:

«Հետագա իրենց գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին հակառակորդը իրականացրել է F-16 ինքնաթիռների վերահենակայում Գյանջայի օդակայանից Գաբալա օդակայան»,-ասաց նա ու նկատեց, որ եթե մինչև այդ Թուրքիայի F-16-երը գործողություններն իրականացնում էին առանձին՝ իրենց խմբով, դրանից հետո մարտավարությունը փոխվում է և դրանք սկսում են գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիայի հետ համատեղ:

Մովսեսյանը նշեց, որ 18 օրվա մարտական գործողությունների արդյունքում վերլուծելով F-16 ինքնաթիռների գործողությունները՝ կարելի է գալ եզրակացության, համաձայն որի Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում կատարում են հետևյալ կարևորագույն խնդիրները՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության տարածքներին հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու ընթացքում աջակցություն և նրանց գործողություների պատսպարում:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն