Մեգան Մարքլը սոցցանցերի օգտատարերին համեմատել Է թմրամոլների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեգան Մարքլը մասնակցել Է Գալիք սերնդի ամենաազդեցիկ կանանց վիրտուալ գագաթնաժողովին, որը կազմակերպում Է Fortune հրատարակությունը: Իր ելույթի մեծ մասը նա նվիրել Է սոցցանցերի վտանգավորություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը: Սասեքսի դքսուհին օգտատարերին, որոնք այնտեղ շատ ժամանակ են անցկացնում, համեմատել Է թմրամոլների հետ եւ ընդգծել, որ «շատ Է անհանգստանում այն մարդկանց համար, որոնց առցանց կյանքը դարձել Է առօրյայի մի մասը»:

Մեգանը հայտնել Է, որ ինքը վաղուց սոցցանցերում չի եղել: Նրա խոսքով՝ Instagram-ի Sussexroyal օգտահաշիվը վարում Էր օգնականների թիմը, եւ ինքն այնտեղ ոչինչ չի հրապարակել: Մարքլը ճշտել Է, որ ամուսնությունից առաջ առցանց շատ ժամանակ Է անցկացրել: 2018 թվականին ինքն Instagram-ում 1,9 մլն բաժանորդ ուներ: Նա նաեւ օգտվել Է Twitter-ից եւ Facebook-ից եւ կյանքի ոճի մասին The Tig անվանումը կրող բլոգ Էր վարում:

«Ես որոշեցի, որ այլեւս չեմ ունենալու իմ օգտահաշիվը, ես չգիտեմ, թե ինչ Է տեղի ունենում սոցցանցերում, եւ ինձ թվում Է, որ այդ մոտեցումն ինձ շատ Է օգնում կյանքում»,-պատմել Է նա: «Կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում, թե ցանցերն ինչ կործանիչ ազդեցություն են գործում մեզ վրա»,-հավելել Է Մարքլը: 39-ամյա Մեգան Մարքլի առցանց ելույթը տեւել Է 15 րոպե՝ գագաթնաժողովի կանոնակարգին համապատասխան: Դրա յուրաքանչյուր մասնակցի վճարումը կազմել Է 1750 ԱՄՆ-ի դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը