Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերն Հայաստան ժամանելու և հայրենիքին իրենց ֆիզիկական աջակցությունը ցուցաբերելու ցանկություն են հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նրանց խնդրելով Հայաստան ժամանելուց հետո համագործակցել գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

«Կան մեծ թվով մեր հայրենակիցներ, որոնք ցանկանում են ներկա լինել հայրենիքում ու իրենց անմիջական ֆիզիկական աջակցությունը ցուցաբերել այս պայքարում: Ունենք բազմաթիվ բժշկական խմբեր, որոնք եկել են հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, այդ հոսքն էլ շարունակվում է: Մենք քաջալերում ենք նման հոսքը և լուրջ աջակցության կարիք ունենք, մեր բժիշկները քաջաբար պայքարում են յուրաքանչյուրի կյանքի համար, սակայն նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են, հետևաբար, որքան օգնություն ստանանք, այնքան լավ: Այլ հմտությունների ու այլ հնարավորությունների տիրապետող մյուս անձանց, որոնք գալիս են Հայաստան կամ մտադիր են գալ Հայաստան, կրկին խնդրում եմ համագործակցել գրասենյակի հետ, որպեսզի ձեր կարողություններն օպտիմալ ձևով օգտագործվեն այս իրավիճակում»,- ասաց Սինանյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ