Կրագերոյի քաղաքային իշխանությունները դատապարտում են Արցախի դեմ ագրեսիան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգայի Կրագերոյի քաղաքապետարանը դատապարտում է Արցախի դեմ ագրեսիան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է Կրագերո քաղաքում բնակվող Հովհաննես Բայադյան՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի մասին փաստաթուղթ են ստորագրել Կրագերոյի ինչպես ներկա, այնպես էլ նախկին 3 քաղաքապետները։ Փաստաթղթում ասված է․ «Պատերազմը, որը ներկա պահին ընթանում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև Արցախում (Լեռնային Ղարաբաղում), տալիս է մեզ պարզ պատկերացում և մեծ մտահոգություն, որ ապագայում այս ամենը կարող է կրկնվել հայ ժողովրդի հանդեպ։ Թուրքիան ակտիվ աջակցում է Ադրբեջանին այս պատերազմում, որն ըստ էության 1915թ. կոտորածների շարունակությունն է»։

Փաստաթուղթը ստորագրած անձինք՝ նախկին քաղաքապետներ Էռլինգ Լայլանդը, Կոռե Պռետեն Հեգլանդը, Յունե Բիկռան, գործող քաղաքապետ Գռունե Քնյուդսենը, խնդրում են Նորվեգիայի կառավարությանը արձագանքել այս հարցին և հնարավորինս շուտ կողմերին անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների կոչ անել։

Կրագերոն Հայաստանի քաղաքներից գործընկեր-քաղաքի կարգավիճակ ունի Գյումրիի հետ։ 2018 թվականին երկու քաղաքների միջև կնքվել է փաստաթուղթ, որով քաղաքները ճանաչվում են գործընկեր։ Նախատեսվում էր առաջիկայում երկու քաղաքների միջև կնքել քույր-քաղաքի հուշագիր։

Կրագերոյի քաղաքապետարանն առաջինն է Նորվեգիայում, որը 2006թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Միսիոներ և բարերար Բոդիլ Կատերինե Բյորնը Կրագերոյից անձամբ եղել է Հայոց ցեղասպանության վկաներից մեկը Օսմանյան կայսրության կողմից 1915թ․ ցեղասպանության տարիներին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա