Իսրայելական «նվեր» Իրանին...

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, դեռեւս պարզ չէ, թե այն որ կողմին է պատկանում: Կան նաեւ ենթադրություններ, որոնք չեն բացառում դրա իսրայելական արտադրության լինելը. ընդգծվում է, որ ուսումնասիրելուց հետո կտրվեն այդ հարցերի պատասխանները:

Միաժամանակ շեշտվում է, թե ԱԹՍ-ն գրեթե վնասված չէ: Մյուս կողմից, հայ ռազմական փորձագետները, այդ թվում` մասնագիտացված razm.infoկայքը, ուսումնասիրելով իրանական ԶԼՄ-ներում տարածված՝ խոցված ԱԹՍ-ի պատկերը, հստակ համոզմունք են հայտնում, որ այն Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության «Harop» տեսակի մահապարտ ԱԹՍ է: Եթե հաշվի առնենք, որ այն որեւէ վնաս չի պատճառել իրանական կողմին, կարելի է ենթադրել, որ իսրայելական տվյալ տիպի ԱԹՍ-ները Իրանին, ուսումնասիրելու համար, ուղղակի լավ նվեր են:

Իրանը, որը ԱԹՍ-ների արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջատարներից է, անշուշտ, կուսումնասիրի ոչ միայն դրա տակտիկա-տեխնիկական բնութագիրը, այլեւ հնարավոր առավելությունները կարող է կիրառել իր արտադրության մեջ: Այլ կերպ ասած՝ թեեւ Իրանը հակամարտ կողմերին բազմիցս նախազգուշացրել է հեռու մնալ իր սահմաններից, զգույշ լինել գործողություններում, սակայն հոկտեմբերի 13-ի դեպքից, թերեւս, խիստ դժգոհություն չհայտնի Ադրբեջանին՝ նման «նվերի» համար: Քանի որ այն, եթե իսրայելական է, ապա առանց ուսումնասիրելու էլ պարզ է, թե ում է պատկանում: Սակայն Թել Ավիվը հազիվ թե գոհ լինի ռազմավարական գործընկերոջ «անզգույշ» քայլից:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Հայերեն العربية English Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին