ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լանյույ կղզու Լի անունով բնակիչը լողափում գտել Է կաշալոտի կարծրացած փսխունք, որը գնահատել են վեց միլիոն նոր տայվանյան դոլար կամ 210 հազար ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հաղորդել Է Taiwan News հրատարակությունը:
Տղամարդը հայտնաբերել Է չորսկիլոգրամանոց սեւ քար, որը անուշ հոտ Էր արձակում, նա դեռ մարտ ամսին Էր որոշել այն տուն տանել: Լիի ընկերը նրան խորհուրդ Է տվել գտածոյի մի կտոր հանձնել Հաոսյունի ազգային համալսարան: Կենսաբանական գիտությունների դոցենտ Չենգ Շի-Իեն հոկտեմբերի 7-ին հաստատել Է, որ դա մոխրագույն համպար Է (անուշահոտ նյութ)՝ չափազանց հազվագյուտ եւ արժեքավոր գտածո:
Գիտնականը նշել Է, որ մոխրագույն համպարը ձեւավորվում Է կաշալոտների մարսողական տրակտում: Այն հաճախ անվանում են «կաշալոտների փսխունք» կամ «լողացող ոսկի»:
Համպարն օգտագործում են պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Հրատարակությունը նշում Է, որ դրա շուկայական արժեքը մեկ կիլոգրամի դիմաց կազմում Է մոտավորապես 50 հազար դոլար: Լին քննարկում Է գտածոն վաճառելու հնարավորությունը, իսկ ստացված գումարը ցանկանում Է ծախսել ընտանիքի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: