Էրիկ Էսրաիլյանը աշխարհի հայերին հորդորել է շարունակել մարդասիրական օգնությունն Արցախին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին կոչ անելով շարունակել բարձրաձայն խոսել ադրբեջանական ագրեսիայի մասին և ներկայացնել ճշմարտությունը: Նա հորդորել է շարունակել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդյուսերը «Ինստագրամի» իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել բոլոր հայերին, որոնք շարունակում են տարածել ճշմարիտ լուրեր:

«Դա բերում է դրական փոփոխությունների: Մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրների կառավարություններ, մարդու իրավունքների գրասենյակներ, կազմակերպություններ, լրագրողներ ու ազդեցիկ առաջնորդներ ուշադրություն են դարձնում ճշմարտությանը»,- գրել է Էսրաիլյանը:

Նա ընդգծել է, որ մենք չենք լռել, երբ խոսքը գնում է հայերի՝ իրենց հնամյա հայրենիք Արցախում էթնիկ զտման մասին:

«Ես աղոթում եմ խաղաղության համար, և մենք կարող ենք դրան հասնել, եթե դուք շարունակեք ավելի ակտիվ բարձրաձայնել խնդրի մասին: Կապ հաստատեք ձեր կառավարությունների առաջնոդների հետ, խաղաղ երթեր կազմակերպեք, արեք այն, ինչ կարող եք: Ես փաստացի գիտեմ, որ դա աշխատում է»,- շեշտել է պրոդյուսերն ու կարևորել նաև Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու անհրաժեշտությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հայերեն English

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի գործընթացներ է նկատում՝ համոզված լինելով, որ դա կլինի ինստիտուցիոնալ