Life

Թող խաղաղություն լինի. Արթուր Գրիգորյանը երգ է նվիրել հայրենիքին

1 րոպեի ընթերցում

Թող խաղաղություն լինի. Արթուր Գրիգորյանը երգ է նվիրել հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ժողովրդական արտիստ երգահան Արթուր Գրիգորյանը հրապարակել է «Հավերժ հայրենիք» ստեղծագործությունը, որով խաղաղություն է մաղթում բոլորին ու ընդգծում, որ մեր ինքնությամբ պարտական ենք հենց մեր հայրենիքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Արթուր Գրիգորյանի երգի խոսքը գրել է Անիտա Հախվերդյանը, գործիքավորումն իրականացրել է KarenSevak production-ը, մոնտաժը՝ Էդուարդ Մատենցյանը, իսկ հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում