1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Norway Chess-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոյանի հերթական մրցակիցը Ֆաբիանու Կարուանան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն 38-րդ քայլին անձնատուր եղավ:
Այժմ Արոնյանը 19 հնարավորից հավաքել է 11 միավոր և մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է: Առաջատարը 13 միավորով Իրանից Ալիռեզա Ֆիրուջան է: Երկրորդ տեղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: