Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 անշարժ գույք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների աշխատակազմի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից թիրախային հարվածների հետևանքով Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հատկապես հոկտեմբերի 3-ից սկսած Ադրբեջանը դիտավորյալ և ճշգրիտ զենքերի կիրառմամբ սկսել է թիրախավորել կենսական նշանակության օբյեկտները, մասնավորապես` էլեկտրականության մատակարման ցանցը և արտադրման համակարգը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, կապի ու հաղորդակցության համակարգերը: Այս ոլորտում առնվազն տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանի թիրախի տակ է եղել նույնիսկ սննդի մատակարարումը:

«Կոնկրետ դեպքերում արձանագրել ենք, որ նույնիսկ սննդային պահեստների վրա են թիրախային հարվածներ հասցրել, ինչը նշանակում է, որ առավելագույնս ձգտել են, որպեսզի բնակչության շրջանում առաջացնեն հումանիտար աղետ, բնակչությունը իր առօրյա էական նշանակության կարիքները չկարողանա հոգալ»,- ասաց Բեգլարյանը:

Հայերեն Русский

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին