Նորվեգիայում հայտնաբերել են վիկինգների 1200-ամյա հեթանոսական տաճարի ավերակները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերգենի համալսարանական թանգարանի հնագետները Նորվեգիայի արեւմուտում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերել են վիկինգների 1,2 հազարամյա հեթանոսական տաճարի ավերակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sciencealert-ը:

«Սա առաջին հին սկանդինավյան տաճան Է, որը գտնվել Է երկրում, պատմել Է հնագետ եւ գիտնական Սորեն Դինհոֆը՝ Բերգենի համալսարանական թանգարանից:

Շենքի հիմքը, որը կառուցվել Է այն բանից մի քանի դար առաջ, երբ այս վայրերում եկել Է քրիստոնեությունը, հնագետները գտել են Օսե գյուղի այն մասում, որտեղ այժմ բնակելի համալիր են կառուցում:

Տաճարը, որը թվագրված Է 8-րդ դար, փայտյա Էր:

Ու թեեւ կառույցը վաղուց չկա, սյուների մեջ պահպանված բացվածքների միջոցով գիտնականները կարողացել են պարզել, թե այն մոտավորապես ինչպիսին Է եղել: Հնագետները պարզել են, որ տաճարները կառուցել են վաղ քրիստոնեական բազիլիկաների օրինակով: «Այդ ամենը շատ տպավորիչ Էր»,-ընդգծել Է Դինհոֆը:

Գիտնականները նաեւ պնդում են, որ սկանդինավցիները սկսել են «Աստվածների տներ» կառուցել 6-րդ դարում:

Մինչ այդ կրոնական արարողություններն անցկացվել են բացօթյա: Հասարակության մեջ լուրջ փոփոխությունները տեղի են ունեցել, երբ վիկինգներն սկսել են փոխգործակցել Հռոմեական կայսրության եւ Հյուսիսային Եվրոպայի գերմանական ցեղերի հետ: Գիտնականները կարծում են, որ տաճարը կարող Էր ոչնչացվել 11-րդ դարում, երբ Նորվեգիայի թագավորները բռնի կերպով քրիստոնեություն են պարտադրել եւ ավերել այն շենքերը, որոնք կապված են եղել հեթանոսության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել