Արցախի միջազգային ճանաչումը արցախահայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն է. Միրզոյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը համարում է արցախահայության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը։