Քաղաքականություն

Տորոնտոյում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր

1 րոպեի ընթերցում

Տորոնտոյում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տորոնտոյում հայ համայնքի ներկայացուցիչները և օտարազգիները քայլերթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, ձեռքներին ունեցել են «Արցախը հայկական է» «Կանադայի մասնակցությամբ թուրքական դրոնները սպանում են քաղաքացիական անձանց» խորագրով պաստառներ:

Հոկտեմբերի 5-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային ռազմականսարքավորումների մատակարարումըկասեցնելու մասին:

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում