Հայ համայնքը Միլանում բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել հաջակցություն Արցախի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը։

«Հոկտեմբերի 4-ին նամակ ենք գրել Իտալիայի արտաքին գործերի նախարարին՝ բացատրելով մեր հարցը, Արցախի կարևորությունը և Արցախի դե ֆակտո գոյություն ունենալը։ Այն ուղարկեցինք թե՛ Իտալիայի նախագահին, թե՛ վարչապետին և տեսանք, որ ավելի ուշադրությամբ սկսեցին հետևել մեր ինֆորմացիային», - ասել է Սվազլեանը։

Իտալիայի հայերի միության նախագահը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին նպատակ ունեն նաև Հռոմում ցույց կազմակերպել և իրենց բողոքի ձայնը հասցնել մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ։

«Մենք էլ այստեղ խրամատների մեջ ենք, մեզ վրա կրակող չկա, արյուն չենք թափել, բայց բավական լուրջ խրամատներ են, որ պատվով պետք է մինչև վերջ տանենք, որպեսզի մեր թշնամիները հասկանան, որ հայերը Դեր Զորում չեն վերջացել, դեռ կան և Դեր Զոր վերադառնալու ցանկություն ոչ ոք չունի», - ընդգծել է Պայքար Սվազլեանը։

Նա հույս է հայտնել, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի դեմ սանձազերծած ագրեսիան վերջին պատերազմը կլինի, որպեսզի հարևան երկրներն էլ հասկանան, որ այդքան էլ հեշտ չէ հայերին դժվար իրավիճակի մեջ դնել։

«Ես չեմ կարող մտածել որպես հայ, որ մենք պարտվելու ենք, մենք իրավունք չունենք պարտվելու, պիտի հաղթենք», - ասել է Իտալիայի հայերի միության նախագահը։

Հայերեն العربية

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը