Չինացիներն ստեղծել են աշխարհում առաջին սմարթֆոնը՝ նկարահանման խցիկով
1 րոպեի ընթերցում
![Չինացիներն ստեղծել են աշխարհում առաջին սմարթֆոնը՝ նկարահանման խցիկով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031022.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vivo ընկերությունն աշխատում Է աշխարհում առաջին սմարթֆոնի վրա, որի ճակատային խցիկը նկարահանման համար Է: Կունցեպտուալ սարքն ստացել Է պարգեւ՝ Red Dot Design Concept Award դիզայնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
IFEA անվանումը կրող սմաթֆոնում մշակողները յուրովի են լուծում առանց կտրվածքների Էկրանի խնդիրը: Կոնստրուկցիան ենթադրում Է շարժական հարթակ՝ կորպուսի վերնանիստում, որը հանդիպում Է արդի սմարթֆոններում: Եվ ահա այն, որ այն կարող Է նկարահանել եւ օգտագործվել սմարթֆոնից առանձին, իսկապես բացառիկ ֆունկցիա Է:
Հետաքրքիր Է, որ IFEA-ում օգտագործվում Է նաեւ հիմնական խցիկային բլոկը՝ երեք սենսորներից բաղկացած, բայց կոնցեպցիան ենթադրում Է, որ իրական սմարթֆոնները կարող են բավարարվել միակ նկարահանման մոդուլով:
Մոդուլը հանդերձված Է սեփական կուտակիչով եւ կարող Է օգագործվել, օրինակ, որպես Էքշն-խցիկ՝ կողմնակի ամրացմամբ. անշուշտ, սմարթֆոնի հետ անլար միացմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: