ԱՄՆ-ում հայց են հարուցել Apple-ի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացին դատական հայց Է հարուցել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով սմարթֆոնների համար խաղերի շուկայի մենաշնորհացման մեջ: Հայցային գանգատը հոկտեմբերի 8-ին ստացվել Է Կալիֆոռնիայի Հյուսիսային օկրուգի ԱՄՆ-ի դատարանի բազայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայցվորի պահանջները, որը ներկայացնում Է մի խումբ համախոհների, կապված են այն բանի հետ, որ Apple-ը, նրանց պնդմամբ, մենաշնորհացնում Է շարժական խաղերի շուկան իր Apple Arcade ծառայության հաշվին:

Դրա միջոցով օգտատերերը վճարովի բաժանորդագրման հիման վրա ստանում են շարժական խաղերից օգտվելու հնարավորություն: Հայցվորները պնդում են, որ ընկերությունը ծառայությունից օգտվելու հնարավորություն Է տրամադրում բարձրացված գնով: Ըստ որում այն իբր սպասարկյալներին զրկում Է ընտրությունից՝ նրանց հնարավորություն չընձեռելով օգտվելու այլ ընկերությունների համանման ծառայություններից:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշված Է հայցում, Apple-ը խաղեր ստեղծողներից պահանջում Է, որ նրանց կողմից մշակվող հավելվածներն Apple Arcade-ում զետեղելու դեպքում մատչելի լինեն բացառապես այդ հարթակում, ինչը նույնպես օգտատերերին զրկում Է բազմազանությունից: Հայցվորները պահանջում են իրենց վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ տուգանային պատժամիջոցների կիրառում ընկերության նկատմամբ:

Ինչպես նշել Է Bloomberg գործակալությունը, Apple-ը տարբեր պատճառներով իր App Store հավելվածների խանութից հեռացրել Է մյուս ընկերությունների, այդ թվում Google-ի, Microsoft-ի եւ Facebook-ի՝ Apple Arcade-ի նմանակները: Դա արվել Է անցյալ տարի Apple-ի ծառայության գործարկումից հետո:

1976 թվականին հիմնված Apple-ն արտադրում Է iPhone սմարրթֆոններ, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան՝ Քուփերթինո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող կենտրոնակայանով խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիատալացումը ներկայումս մոտենում Է 2 տրիլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում