Հասարակական

Արցախում հաշվառվածների հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն Հայաստանում՝ «Հայփոստ»-ում

1 րոպեի ընթերցում

Արցախում հաշվառվածների հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն Հայաստանում՝ «Հայփոստ»-ում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ 114 հեռախոսահամարով կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն (010) 514-514 հեռախոսահամարով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում են «Հայփոստ»-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում