Հասարակական

Արցախի համար ուղարկվող օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում. ՀՀ ԱԻՆ

1 րոպեի ընթերցում

Արցախի համար ուղարկվող օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում. ՀՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի համար ուղարկվող հումանիտար օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում նաև արտերկրի մեր հայրենակիցները:

«Ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը փոխանցվում է Արցախից ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին:

Հարցերի դեպքում կարող եք զանգել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգողին՝+374 44 44 00 60, +374 93 30 80 09, +374 95 50 59 09կամ911շուրջօրյա գործող հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում