1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել.
«Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ: