Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են համագենի խմբագրման մեթոդի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիայի բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) եւ Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոբելյան կոմիտեի կայքում, որտեղ իրականացվում Է հաղթողների հայտարարման արարողության հեռարձակումը, նաեւ հրապարակել են գիտնականների հետազոտությունների մասին մամուլի տեղեկագիրը: Հաղթողները կբաժանեն 10 մլն շվեդական կրոնի չափով դրամական մրցանակը: Նոբելյան կոմիտեն գենետիկական խմբագրման համակարգը գնահատել Է որպես մեթոդ: Իր մամուլի տեղեկագրում կոմիտեն նշում Է, որ Շարպանտիեն եւ Դուդնան 2012 թվականին բացահայտել են գենային տեխնոլոգիայի գործիքներից մեկը՝ այսպես կոչված CRISPR/Cas9-ի գենետիկական մկրատները: Այդ տեխնոլոգիայի միջոցով գիտնականները կարող են բարձր ճշգրտությամբ փոխել կենդանիների, բույսերի եւ միկրոօրգանիզմների ԴՆԹ-ն: Այդ տեխնոլոգիան հսկայական ազդեցություն Է գործել կյանքի վերաբերյալ գիտության վրա, ներդրում Է անում քաղցկեղի բուժման նոր մեթոդների մեջ եւ կարող Է իրականացնել ժառանգական հիվանդությունների բուժման մասին երազանքը: Այն ժամանակվանից, երբ Շարպանտիեն եւ Դուդնան 2012 թվականին բացահայտեցին «մոլեկուլային մկրատները», CRISPR/Cas9 համակարգը դարձել Է գենետիկ խմբագրման ամենատարածված մեթոդը:

Այդ գործիքը նպաստել Է հիմնարար հետազոտությունների բնագավառում բազմաթիվ կարեւոր բացահայտումներին: Ժամանակի ընթացքում հայտնվել են մոդիֆիկացիայի համակարգեր. այժմ ծագումնաբանները կարող են ոչ միայն հատել հաջորդականությունը ԴՆԹ-ից, այլեւ խմբագրել ՌՆԹ-ն, ինչպես նաեւ փոխել առանձին նուկլեոթիդներ՝ առանց գենոմը վնասելու: Նոբելյան շաբաթն այս տարի սկսվել Է բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում դափնեկիրներին հայտարարելուց: Պարգեւներին արժանացել են բրիտանացի գիտնականներ Մայքլ Հոութոնը, Հարվի Ալթերթը եւ Չառլզ Ռայսը՝ հեպատիտ C վիրուսի հետազոտության համար: Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակն այս տարի բաժանել են Ռոջեր Փենրոուզը՝ «այն բանի բացահայտման համար, որ սեւ անցքի ձեւավորումը հարաբերականության ընդհանուր տեսության հուսալի նախագուշակում Է», ինչպես նաեւ Ռեյնհարդ Հենցելը եւ Անդրեա Գեզը՝ «մեր գալակտիկայի կենտրոնում գերմեծածավալ օբյեկտի բացահայտման համար»: Հոկտեմբերի 8-ին կհայտարարեն գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել