Հայաստանն ու Արցախը հերքում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նկատմամբ գործողության մասին ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե գործողություն է իրականացվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ ՊԲ-ն չի թիրախավորում ոչ ռազմական օբյեկտները:

«Կարող եմ կտրականապես հերքել այդ տեղեկությունը, որովհետև Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական և նյութակառուցվածքային օբյեկտները: Մենք միայն թիրախավորում ենք ռազմական օբյեկտները, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ռազմական օբյեկտ չէ»,- ասաց Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ դա կեղծ տեղեկատվություն է, որով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- նշեց նա։

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, ուղարկվել է դատարան

ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը

Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը

Լիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կան

Կրկնակի դիպլոմ՝ ՀԱԱՀ-ի և Գայզենհայմի համալսարանի մագիստրոսական կրթություն ստացողների համար

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2026

Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Թրամփին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ. Wall Street Journal

Ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են ԹՐԻՓՓ նախագծի տեղանքը

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին