1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 25-ին հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացնելու և հայտնել, որ աշխատանքի է անցնելու պետական վերահսկողական ծառայությունում:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին արձանագրություն: