Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030488.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 6-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է 3 հարց:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին կներկայացվի «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:
Նորայր Շողիկյան