Քաղաքականություն

Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված առճակատման սրվելու շուրջ, որը մասշտաբային բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերում, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի :

Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում