Հասարակական

Արցախում քաղաքացիական զոհերի մեծ մասը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորման հետանքով է

1 րոպեի ընթերցում

Արցախում քաղաքացիական զոհերի մեծ մասը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորման հետանքով է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքումխաղաղ բնակչության շրջանում զոհերի ճնշող մեծամասնությունը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորվման հետևանքով է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 5-ին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Օրինակ, անօդաչու թռչող սարքի միջոցով կարելի է ասել գործնականում հնարավոր չէ շեղում: Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է հարվածել ԱԹՍ-ն: Մի քանի օրինակ կարելի է բերել վերջին օրերին Ստեփանակերտի հրթիռակոծության վերաբերյալ. բարձր դիպուկությամբ հրթիռների կիրառում է արձանագրվել: Քանի որ հարվածել են բնակելի շենքերին, հետևաբար ցանկացել են թիրախավորել այդ շենքերը»,- ընդգծեց Բեգլարյանը:

Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում