Հասարակական

Արցախը և Հայաստանը հերքում են Մինգեչաուրին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Արցախը և Հայաստանը հերքում են Մինգեչաուրին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինգեչաուրի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն որևէ գործողություն չի իրականացրել: Այս մասին«Արմենպրես»-ին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը շեշտեց, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել:

«Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,-ասաց Պողոսյանը:

ԼՐԱՑՎԱԾ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում