Քաղաքականություն

ՀՀ վարչապետը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունը կկատարի

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունը կկատարի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական բանակն օգնի Հայաստանին:

Պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ, Նիկոլ Փաշինյանը ասաց.

«Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում