Արցախի նախագահի խոսնակը կրկին հերքում է Հարությունյանի վիրավորվելու մասին ադրբեջանական սուտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կրկին հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում նորից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ. այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է Պողոսյանը:

Նա հավելել է, որ նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ Հարությունյանի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում Ադրբեջանի կեղծ պրոպագանդայի վրա:

«Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- եզրափակել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր առաջնագիծ` «իր բաժին մարտը մղելու»: Նրա հետ առաջնագիծ էին այցելել նաև Արցախի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունների տնօրենները: Հոկտեմբերի 4-ին Հարությունյանը վերադարձել է առաջնագծից և տեսաուղերձով դիմել ժողովրդին:

Հայերեն English

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

Երևանում մեկնարկեց Նորաձևության շաբաթը

Հայ մասնագետները COP17 համաժողովում շահագրգիռ կողմերին ներկայացնելու են կենսաբազմազանության պահպանման Հայաստանի արդյունավետ օրինակը

Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը