Life

Lաոն միշտ արթուն է, մենք հաղթելու ենք. Adana Project-ը ռազմահայրենասիրական երգով ոգևորում է բանակին

2 րոպեի ընթերցում

Lաոն միշտ արթուն է, մենք հաղթելու ենք. Adana Project-ը ռազմահայրենասիրական երգով ոգևորում է բանակին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգեր, հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրել է «Զարթիր, լաո» հանրահայտ երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիրված երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Խումբը տեսահոլովակին կից «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղել է հետևյալ գրառումը. «Լաոն միշտ արթուն է, մենք հաղթելու ենք, մեր հաղթանակը մեր միասնության մեջ է: #ArtsakhStrong #ArmeniaStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

Ավելի վաղ խումբը թողարկել է իր առաջին «Վերադարձ» ձայնասկավառակը, որում տեղ են գտել «Արաքս», «Գինի լից», «Թարմ ծաղիկներ», «Գարահիսար», «Զարթիր, լաո», «Ճշմարտություն չկա ուրիշ», «Իմը չես, գիտեմ», «Իմ Էլինար» գործերը:

Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները: Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը: Խմբի պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում