ՄԻ ՏԱՐԸՆԹԵՐՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ համատեքստից կտրված և վարչապետին վերագրված ձևակերպման հրապարակումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել լրատվական դաշտում:
Հետագա որևէ շահարկումից խուսափելու համար Հայաստանի պետական լրատվական «Արմենպրես» գործակալությունը լիազորված է ներկայացնել իր բոլոր լրատվական գործընկերներին վարչապետի հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը:
Բերնարդ Սմիթ-Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանշրջանակներում:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը կոչ է անում իր գործընկերներին մասնագիտական ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ վերաբերվել նման կարևոր թեմաների լուսաբանմանը: