Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ. ԱՄՆ պետդեպն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել չայցելել Ադրբեջան

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին դեռևս օգոստոսի 6-ին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ էր տվել, քանի որ Ադրբեջանում առկա էր ահաբեկչության վտանգ: «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված էԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։

Ի հավելումն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցրել էր նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:

Բացի դրանից, ԱՄՆ պետդեպը նշել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,-նշված էր հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية Русский

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները