ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում են LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»,- նշել է Հովհաննիսյանը։
Հակառակորդը հոկտեմբերի 3-ին հրթիռային հարձակման է ենթարկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդը հոկտեմբերի 2-ին ևս հարվածել էր Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հոկտեմբերի 2-ին հասցված հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Հոկտեմբերի 2-ի երեկոյան հասցված հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել:
Լիլիթ Դեմուրյան