Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը.իսպանացի լրագրողը պատմել է ադրբեջանական արկից փրկվելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսին, ով Արցախի Մարտունի քաղաքում ընկել է ադրբեջանական հրետակոծության տակ, հաջողվել է փրկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան հաջողվել է փրկվել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը: Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել:

«Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը, որը նկատել էի բակում: Գնացի գնդակը լուսանկարելու և բակում կարողացա պառկել և փրկվել: Այս անգամ արկը ինձ շատ-շատ մոտ էր ընկել»,- գրել է Գոնսալեսը:

Հայերեն Русский

Եթե ​​ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը. Մասուդ Փեզեշքիան

Մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը

Առողջապահության նախարարի նոր տեղակալը միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

«Ֆուլ հաուս»-ը չի հնանում, չի մարում և ամեն տարի արդիական է դառնում. Գարիկ Սեփխանյան

Իրանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Աբաս Արաղչի

Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում

Իսլանդիայում հանրաքվե է անցկացվում Եվրամիության անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Վարչապետը վերանշանակել է իր 2 օգնականներին