Կոնգրեսականները նամակներով ու բանաձևերով դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ուղղությամբ թուրքական և ադրբեջանական համատեղ հարձակումների ֆոնին Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները ջանում են օրենսդրական նախաձեռնություններով և Կոնգրեսի նամակներով հստակ փոփոխություններ կատարել, որոնք կկտրեն ԱՄՆ ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ՝ համաշխարհային համաճարակի ֆոնին տարածաշրջանային պատերազմի ռիսկ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ օրենսդիրները ահազանգեր են հնչեցնում ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ վերջին հարձակման հետ կապված:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփեյերը մտադիր է բանաձև ներկայացնել, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիայի դերը հարձակումներում, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև կոչ է անում Անվտանգության կազմակերպությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ապահովել Ադրբեջանի համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունները դադարեցնելու և ընդունելու ողջ երկայնքով երրորդ անկախ կողմի մոնիտորինգը:

Երկկուսակցական մի բանաձև էլ, որին միացել են Ներկայացուցիչների պալատի շատ անդամներ, ադրբեջանական ագրեսիայի պայմաններում լայն աջակցություն է հավաքում հայկական կողմի համար:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ջեքի Սփեյերը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և հանրապետական Դևին Նունեսը նախաձեռնել են Կոնգրեսի նամակ՝ ուղղված պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՝ կոչ անելով ԱՄՆ կառավարության վճռական գործողությունը ՝ դատապարտելու Ադրբեջանի անառարկելի ագրեսիան, դադարեցնելու ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի վարչակարգին, պահանջելու շփման գծի ողջ երկայնքով ավելի լայն մոնիտորինգ:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը նմանատիպ նամակ է հղել պետքարտուղար Պոմպեոյին ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը և անհապաղ զբաղվել Թուրքիայի նախագահ Էրդողանին հակամարտությունից դուրս բերելու ուղղությամբ: «Եթե Թուրքիան չի ցանկանում հետ կանգնել հակամարտությունում ակտիվ ներգրավումից, պետք է անհապաղ դադարեցվեն Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումները»,-նշված է սենատորի նամակում:

Ավելի քան 150 000 նամակ և 10 000 զանգ արդեն հասել է ԱՄՆ նախագահ Թրամփին, նախկին փոխնախագահին:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն

Կրեմլն իրավական հետևանքներ է խոստացել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում

Փաշինյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում անկլավ-էքսկլավների թեման Հայաստանի ու Ադրբեջանի միջև կդառնա սովորական աշխատանքային հարց

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին

Եմենի կառավարական ուժերը հայտնել են Մոխայի նավահանգստի վրա հութիների հարձակման մասին

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները