Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից տարածքներում․ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «khabaronline» կայքը, Խաթիբզադեն ասել է, որ բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի տարածաշրջանի համար, քան ղարաբաղյան հակամարտությունը։

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:

Հայերեն Русский

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գիտակցել են, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան. վարչապետի ելույթը Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնմանը

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Երևանի քաղաքապետարանը ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքը կբարձրացնի մինչև 2 մլն դրամ

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ