Life

Զբոսաշրջիկները պատմել են, թե որ փոխադրամիջոցն են հիմա առավել անվտանգը համարում

2 րոպեի ընթերցում

Զբոսաշրջիկները պատմել են, թե որ փոխադրամիջոցն են հիմա առավել անվտանգը համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են կրուիզային ընկերությունների ներկայացուցիչների անցկացրած հարցմանը, պատմել են, թե իրենք փոխադրամիջոցների որ տեսակն են այժմ առավել անվտանգը համարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Express-ը:

Ասոցիացիան, որը միավորում Է լաստանավով ճամփորդությունների բրիտանական կազմակերպություններին, հետազոտություն Է անցկացրել օգտատերերի շրջանում եւ պարզել, որ ճանապարհորդների մեծամասնությունը համավարակի ժամանակաշրջանում զգուշավորությամբ Է վերաբերվում տուրիստական փոխադրամիջոցին:

Առանց երկյուղների ինքնաթիռ Է նստում հարցվածների միայն քառորդ մասը:

Գնացքներով ուղեւորություններն անվտանգ են հարցման մասնակիցների 30 տոկոսի համար, լաստանավերով՝ 32 տոկոսի համար: Լաստանավերի վրա հեշտ Է սոցիալական հեռավորություն պահպանելը, այնտեղ բազմաթիվ առանձնատեղեր կան եւ մշտապես թարմ օդ Է տարածվում:

Նաեւ հետազոտողները պարզել են, որ զբոսաշրջիկների անհանգստությունների մակարդակը գրեթե չի նվազել նույնիսկ ամռանը, երբ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը համեմատաբար բարենպաստ Էր: Շրջագայությունների հնարավոր գնորդների երեք քարորդն ասել Է, որ հրաժարվել են միջազգային ուղեւորություններից թռիչքից հետո 14-օրյա կարանտինից խուսափելու պատճառով, իսկ 65 տոկոսը փոխել Է արձակուրդի հետ կապված պլանները՝ վախենալով դրան հաջորդող երկշաբաթյա կարանտինից հայրենիքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում