Life

Հայտնի Է դարձել, թե Netflix-ում ինչի վրա են աշխատում Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին

1 րոպեի ընթերցում

Հայտնի Է դարձել, թե Netflix-ում ինչի վրա են աշխատում Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix-ի ներկայացուցիչը հաստատել Է, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին արդեն սկսել են աշխատանքը մի քանի նախագծերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Radio Times-ը:

Սթրիմինգային ծառայության աշխատակցի խոսքով՝ դա «վավերագրական ֆիլմ Է բնության եւ այն կանանց վերաբերյալ անիմացիոն սերիալի մասին, որոնց պատմությունները ոգեւորում են»: Նա ճշտել Է, որ մանրամասների մասին առայժմ վաղ Է խոսել:

Դրա հետ մեկտեղ The Sun-ը հաղորդել Է, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին դառնալու են Netflix-ի ռեալիթի-շոուի հերոսները:

Թերթի տեղեկատվության համաձայն, նրանք խցիկների հսկողության ներքո են գտնվելու երեք ամիս, բայց սերիաների մեծ մասը նվիրված Է լինելու նրանց բարեգործական գործունեությանը, այլ ոչ թե կյանքին՝ փակ դռների ետեւում:

Ամսվա սկզբին հայտնի Է դարձել, որ Սասեքսի դուքսը եւ դքսուհին Netflix-ի հետ պարտավորագիր են ստորագրել վավերագրական ֆիլմեր եւ սերիալներ, ինչպես նաեւ մեծահասակների ու երեխաների համար գեղարվեստական կինոնկարներ ու հեռուստածրագրեր արտադրելու շուրջ: Նշվել Է նաեւ, որ ամուսինիները չեն պատրաստվում հայտնվել կադրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում