ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու:

«Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու, որովհետև այդ հարցերի շրջանակը ոչ թե վերաբերվում է Երևանին, այլ վերաբերվում է Բաքվին և Ստեփանակերտին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը՝ անհրաժեշտ համարելով Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելը:

Թովմասյանը հավաստիացրեց, որ արդեն ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք ու մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ տավուշյան դեպքերի ժամանակ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ:

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը