Ի՞նչ խնդրանքով է դիմել Ալիևը Փաշինյանին Դուշանբեում. ՀՀ վարչապետը փակագծեր բացեց

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացել, թե ինչխնդրանքով է իրեն դիմելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանի վարչապետը Դուշանբեում ժամանակ է խնդրել՝ Հայաստանում գործերը կարգավորելու համար», Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դուշանբեում ոչ թե ինքն է խնդրանքով դիմել Ալիևին, այլ Ալիևն է իրեն դիմել խնդրանքով:

«Ասում են, որ ես Դուշանբեում և ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ եմ խնդրել՝ Հայաստանում գործերը կարգավորելու համար: Դուշանբեում, երբ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, բա Ադրբեջանը և Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա: Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ, վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրան: Եվ կարծում եմ կարելի է մի շատ կարևոր նյուանս բացել, թե իրականում ով է ում խնդրանքով դիմել Դուշանբեում: Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով: Եվ այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. եթե հիշում եք այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր, և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում, և այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով և դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իլհամ Ալիևի շահագրգռությունը, որ այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանար, մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով: Հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավելևս՝ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը, ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը:

Ճշտող հարցին՝ Ալիևը անձամբ է իրեն խնդրել, վարչապետը պատասխանել է. «Այո, Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ ձեռագրով մի թղթի վրա գրել, և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ եկել ենք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե ոչ: Այո, որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդ՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ: Բայց այստեղ ամբողջ կոնտեքստը ինչի՞ մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, այդ հետհեղափոխական խառը իրավիճակից չօգտվեց և մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա: Իրականում հակառակն է, այդ ժամանակաշրջանում Ալիևը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով, նա մտահոգված էր մի հարցով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի: Եվ այս փաստը, և հետագա փաստերը ի վերջո գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց, և մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե ինքը իր խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցել է Իլհամ Ալիևի հետ:

«Ես վերջերս անդրադարձա տեղեկատվության անվտանգության խնդիրներին և ասացի, որ եթե որևէ տեղ նույնիսկ մի երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի: Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել: Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է 2 անձ, մեկը արտաքին գործերի նախարարը, մյուսը ես: Որևէ երրորդ անձ որևէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, և դա կատարյալ անհեթեթություն է: Ընդգծեմ, որ ևս մեկ պաշտոնյա՝ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում իմ և Ադրբեջանի նախագահի միջև, բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու, և դա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը պատասխանել է նաև դիտարկմանը, թե ինքը, կարծես թե, անուղղակի պատասխանելով այդ ամենին, ասել է՝ «Ալիևը թող չբացի պայմանավորվածությունները, որովհետև, եթե մենք բացենք…:

«Ոչ, ես ասել եմ այսպես կոչված կոնֆիդենցիալ տեղեկատվություն: Եվ իմ կողմից խոսել եմ առանց չակերտների տեղեկատվության մասին: Այսինքն՝ դա ակնհայտ բան է: Ես այդ հրապարակումը առաջինը չէ, որ նկատի եմ ունեցել»:

ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից առաջ:

Հայերեն English Français Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ