Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», - ասել է Թրամփը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Հայերեն العربية English Русский

Բուլղարացի իմունոլոգը հայտնել է, որ կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ շոգը բացասաբար են ազդում մարդու առողջության վրա․ BTA

«Նոա»-ի գլխավոր մարզիչը «Սիոն»-ին բարդագույն մրցակից է համարում

Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. Գոռ Մանվելյանը՝ «Սիոն»-ի դեմ խաղի մասին

ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԳԼՃԿ-ներում և ԱԲԼԿ-ներում պահանջվում է խստագույն վերահսկողություն

ՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը