Հասարակական

Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի. Նիկոլ Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Մենք  մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի, հայրենիքը ոչ մի միլիմետր չի զիջի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում իր ելույթում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

Փաշինյանը արձանագրեց՝ տեղի ունեցածի մեջ, ըստ էության, ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա: «Որովհետև, ըստ էության, այս պատմության կոնտեքստը հետևյալն է՝ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում և շարունակում է դրվել, երկընտրանք է դրվում և դեռ կդրվի՝ ըստ էության հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ: Ես ուզում եմ՝ մենք շատ հստակ արձանագրենք, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումն, ըստ էության, եղել է այսպիսին: Եվ բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը. կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ: Եվ այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, կարծում եմ, պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում: Չափազանցություն չհնչի ասել՝ սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և գուցե ամենակարևոր հանգրվանն է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը պետք է ամուր կանգնի իր ոտքերի վրա և պաշտպանի այս սրբազան հողի վրա ապրելու իր իրավունքը:

Նա նշեց, որ որպես գերագույն հրամանատար ԱԺ չի եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: «Այսօր, ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի: Հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա: Եվ, երբ որ ասում ենք, որ մենք բոլորս զինվորներ ենք, և երբ որ ծափահարում ենք այդ խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին: Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի: Մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք: Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված, անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ՝ ինչպես այսօր է, ինչպես եդել է»,-շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօրվա նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է: «Պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է: Եվ մենք միասնական ենք, քան երբևէ: Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը և կեցցեք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում, փառք Հայոց բանակին, փառք Հայոց զինվորին»,-եզրափակեց Փաշինյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացվել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Տնտեսություն

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վարչապետը վերահաստատել է՝ եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն, ապա կանի դա

Իրավունք

Վարչապետը վերահաստատել է՝ եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն, ապա կանի դա

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան

Պետական  պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար ուժեղանա. վարչապետ

Վարչապետ

Պետական  պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար ուժեղանա. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում