Life

Ավսրիալիայում փրկարարները ծով են բաց թողել 108 փրկված կետի

1 րոպեի ընթերցում

Ավսրիալիայում փրկարարները ծով են բաց թողել 108 փրկված կետի

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում ծանծաղուտի մեջ խրվելուց հետո փրկված 108 կետերը ծով են բաց թողնել : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Սակայն ծանծաղուտում զանգվածային խրվելու արդյունքում Ավստրալիայում սատկել է 350 կետ: Թասմանիայի նահանգի կառավարության տարածած հայտարարությունը հաստատում է, որ 108 կետերը, որոնք փրկվել էին խցանումից, ազատ են արձակվել:

Վայրի բնության կենսաբան դոկտոր Քրիս Քարլայոնը դա անվանել է ֆանտաստիկ արդյունք, որին հնարավոր է եղել հասնել փրկարարական խմբի հինգ օրվա քրտնաջան աշխատանքից հետո:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում