Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու տեսք է ստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անց է կացվել 780 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց, կառուցվել է 7 թեքահարթակ, հիմնանորոգվել են այգիներ և կառուցվել է ճեմուղի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը խոսեց կատարված աշխատանքների, առաջիկայում նախատեսվող բաեփոխումների ու այլ ծրագրերի մասին:

«Տարվա կտրվածքով նախատեսել էինք բազմաթիվ աշխատանքներ, և գրեթե բոլորը հասցրել ենք իրականացնել, մնացածն էլ հույս ունենք մինչև տարեվերջ ավարտել: Այս տարի արդեն հիմնանորոգել ենք Մարգարյան փողոցի հարակից այգին, այնամբողջությամբ սալիկապատվել է, արտաքին լուսավորությունը, նստարաններն ու աղբամաններն այժմ փոխարինման փուլում են:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ այգում ստեղծել ենք գեղեցիկ կանաչ գոտի: Նազարբեկյան թաղամասում հիմնանորոգում ենք մի ճեմուղի, որտեղ նախկինում ուղղակի ծառեր էին տնկած, և զբոսնելու հնարավորություն չկար: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շուտով Աջափնյակում կունենանք ավելի քան 500 մ երկարություն ունեցող ճեմուղի»,- նշեց Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ վարչական շրջանի 6 հասցեի բակային տարածքներում ընթանում են հիմնանորոգումներ: 55-56 բակային տարածքում արդեն իսկ կատարվել են ընթացիկ վերանորոգումներ. կոտրված կարուսելների, զրուցարանների փոխարինում, ներկման աշխատանքներ, խաղադաշտերի կառուցում:

«Այս տարի մեծ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ են տարվել Սիլիկյան թաղամասում: Ասֆալտապատվել են մի շարք բակային տարածքներ, կատարվել են նաև կենտրոնական փողոցների փոսալցումներ: Մեծ ծրագիր ենք իրականացրել շենքերի տանիքների հետ կապված: Ընդհանուր առմամբ 13 թեք տանիքի և 15 հարթ տանիքի ծածկերն ամբողջությամբ փոխարինվել են»,- ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:

Անդրադառնալով վերելակների փոխարինման հարցին՝ Թադևոսյանը շեշտեց, որ 36 հասցեից 7-ում աշխատաքներ են տարվում, 29 վերելակ պետք է փոխարինվի: Վարչական շրջանում մեծ աշխատանքներ են տարվել նաև մայթերի վերանորոգման առումով՝ Սիլիկյան թաղամասի հին խճուղու սկզբնամասում, Մարգարյան 2-րդ նրբանցքում, Աբելյան փողոցում: 2020 թվականին փոխարինվել է 3 500-ից ավելի եզրաքար: Աջափնյակում հիմանորոգվել է 1 մանկապարտեզ, 2-ի հիմանորոգումը կմեկնարկի շուտով:

Բոլոր ծրագրերն իրականացվել են համայնքային բյուջեով, ծախսվել է 500-600 մլն դրամ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա