Սպորտ

«Բավարիա»-ն դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր

1 րոպեի ընթերցում

«Բավարիա»-ն դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Մյունխենի «Բավարիա»-ն դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Բավարիա»-ն մրցեց իսպանական «Սևիլիա»-ի հետ: Հանդիպման հաշիվն առաջինը բացեցին «Սևիլիա»-ի ֆուտբոլիստները` 13-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լուկաս Օկամպոսը: «Բավարիա»-ն հաշվի հավասարությունը վերականգնեց 34-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Լեոն Գորեցկան: Իսկ ահա հանդիպման լրացուցիչ ժամանակում` 104-րդ րոպեին, Խավի Մարտինես դարձավ գերմանական ակումբի հաղթական գնդակի հեղինակ:«Բավարիա» - «Սեւիլիա»՝ 2։1:

«Բավարիա»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում