ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։ Այդ մասին լրագրողների զրույցում նշեց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը՝ ավելացնելով, որ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։30-ին։

«Առայժմ քվեարկություն տեղի չի ունեցել։ Ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու։ Դատավորներից մեկը ևս առաջադրեց մեկ թեկնածուի, ինչից հետ այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց։ Ըստ էության թեկնածուն մեկն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շաթիրյանը։

Լրագրողների հարցին, թե ով է թեկնածուն՝ Շաթիրյանը նշեց, որ անունն օնլայն լրատվամիջոցներին հայտնի է։

Ըստ էության, Շաթիրյանը չհերքեց մամուլում շրջանառվող այն լուրը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված թեկնածուն Աշոտ Խաչատրյանն է, իսկ ինքնաառաջադրված թեկնածուն՝ Խունդկարյանը։

«Ինքնաառաջադրված թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ ևս կան»,- ասաց նա։

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել