ՍԴ-ում դեռևս նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացը չի սկսվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավորները աշխատակարգային նիստում դեռևս չեն հասել նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացին, քննարկման առարկան դեռ այլ հարց է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«Թեկնածուների առաջադրման, այդ թվում ինքնաառաջադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել»,-ասաց նա:

Աշխատակարգային նիստում սեպտեմբերի 24-ի առավոտից կրկին քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցների կողմից նիստի հնարավոր լուսաբանման հարցը:

Հարցին, թե այդ հարցի քննարկումից հետո թեկնածուների հարցը կքննարկե՞ն արդյոք, Շաթիրյանն ասաց՝ կարծում է, որ այո: Անդրադառնալով հնարավոր թեկնածուներին՝ նա նշեց՝ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:

ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվել է: Կմեկնարկի ժամը 14:00-ին:

Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում պետք է փակ գաղտնի քվեարկությամբ ընտրի դատարանի նախագահ: ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը